38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • «Հալոուինը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի»

    «Հալոուինը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի»

    31.10.2013| 16:02
    «Մեզ համար Աստված ինքն եկավ ու ինքն իրեն զոհաբերեց հանուն ժողովրդի: Եվ այս ամենը համարել փուչ ու գնալ ինչ-որ անիմաստ բաների հետևից` պարզապես ամոթ է»,- այսօր «Հենարան» ակումբում` անդրադառնալով Հալոունի տոնին, որը նշվում է հոկտեմբերի 31-ին, դժգոհեց տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Նրա խոսքով` հատկապես երիտասարդները մեծ ոգևորությամբ են տոնում Հալոուինի օրը, որի ժամանակ նրանք կերպարանափոխվում են, գույնզգույն հագուստներ և դիմակներ կրում:
  • Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Լեզվի գռեհկացումն ինձ հազարապատիկ ավելի է խեղճացնում

    Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Լեզվի գռեհկացումն ինձ հազարապատիկ ավելի է խեղճացնում

    30.10.2013| 11:14
    Ես, իհարկե, չէի ուզենա, որ շուկայի մասին իմ ստատուսը պատճառ դառնար փոխադարձ հանդիմանանքների: Ես ընդամենը ներկայացրել եմ իմ կարծիքը, և Ճիշտ է մեր ասացվածքը. «Որքան մարդ, այնքան կարծիք»: Անշուշտ, դա անխուսափելի է, չի կարող բոլորին դուր գալ այն, ինչը չի հավանում մեկ այլ անձ: Գուցե ես սխալ եմ, չեմ ժխտում և կոկորդ չեմ պատռում, բայց, շուկայի մոտով անցնելիս, ես այն արգահատանքը չեմ զգում, որքան՝ Աբովյան -Սայաթ Նովա հատվածով անցնելիս:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Վաղը-մյուս օրը բոլորը խոսելու են հերթական դավաճանությունից

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Վաղը-մյուս օրը բոլորը խոսելու են հերթական դավաճանությունից

    29.10.2013| 12:54
    Իսկապես հոգեբանական պարադոքս է: Քաղաքական համակարգի ճնշող մեծամասնությունը՝ իշխանություն, թե ընդդիմություն, դրա հետ մեկտեղ՝ հասարակության գերակշիռ հատվածը ներքուստ իսկապես կարծում են, որ Հայաստանի ապագան Արևմուտքի հետ առավել խոր ինտեգրումն է՝ բարեկեցիկ ու անվտանգ պետություն կառուցելու ակնկալիքով:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    28.10.2013| 16:42
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 30-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Չախալյանի «կինտոյությունն» ու Սաակաշվիլու «լածիրակությունը»

    Արա ԱԼՈՅԱՆ. Չախալյանի «կինտոյությունն» ու Սաակաշվիլու «լածիրակությունը»

    28.10.2013| 13:05
    Մի քանի, գուցե անկեղծ, բայց թշվառ գրառում եմ արդեն նկատում ՖԲ-ում՝ կապված Չախալյան-Սաակաշվիլի վերջին առճակատման հետ, որի վերաբերյալ նույնիսկ տեսակետ է հնչում, թե Վահագնի «մաչոյությունը» կամ քաջարի «կինտոյությունը» ինքնաբուխ չէ ու նույնիսկ անվտանգության ուժերի պատվերով է:
  • Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Էսօրվա պես հիշում եմ Վազգենի մեղմ ձայնը

    Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Էսօրվա պես հիշում եմ Վազգենի մեղմ ձայնը

    27.10.2013| 15:34
    Ութսունականների կեսերին, թիվը կոնկրետ չեմ հիշում, ռադիոյի առաջին հարկի մեր սենյակի դուռը թակեց կոստյումով, թեւի տակ կարտոնե թղթապանակ, եւ թղթապանակը սեղմած ձեռքը կոստյումի գրպանում, հետաքրքիր դիմագծերով մի երիտասարդ: Թղթապանակի մեջ մեկ պատմվածք էր, իսկ երիտասարդը «Գարունում» արդեն տպագրված Վազգեն Սարգսյանն էր: Պատմվածքը ես վերցրի, մի քիչ էլ զրուցեցինք դեսից-դենից:
  • Վարդգես ՕՎՅԱՆ. Տխուր է, պարոնա՛յք

    Վարդգես ՕՎՅԱՆ. Տխուր է, պարոնա՛յք

    26.10.2013| 12:31
    Ես չեմ ուզում հավատալ, որ Հայոց աշխարհում բարոյականության, արժանապատվության, ազնվության, մարդասիրության ավելի մեծ դեֆիցիտ է եղել երբևէ։ Արժեքների համատարած արժեզրկում, արդարության, օրինականության զանգվածային անտեսում ու արհամարհում։ Այսպիսի հասարակական-քաղաքական ճենճահոտում, աղտոտված, թունավորված մթնոլորտում, ցավոք, բոլորը չեն կարողանում պարզապես Մարդ մնալ։
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    25.10.2013| 17:25
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ1 զանգվածի, բացի Անդրանիկի 52-62 զույգ համարներից, Րաֆֆու 37-61, 69, 73-103 կենտ համարներից, Բաբաջանյան 1, 1/1,1/2, 3, 5, 7, 9, 15, 19 համարներից, Բ2 զանգվածի, Բ3 զանգվածի, բացի Ջիվանի 1-17 համարներից, Բ4 զանգվածի, Շահումյանի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Սեյրան Օհանյանը ներկա չի եղել

    Սեյրան Օհանյանը ներկա չի եղել

    25.10.2013| 14:35
    «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում (թիվ 65) զետեղված «Չափնե՛րդ ճանաչեք» հրապարակման մեջ բովանդակային անճշտություն է սպրդել: «Տղամարդը պարզապես հայհոյում է` ՀՀ ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետի… կենդանի ներկայությամբ»` շեշտված է հրապարակման մեջ (հիշեցնենք, որ «տղամարդը» Գագիկ Ծառուկյանն է):
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ծառուկյանը ներկայանում է կերած-խմած ու փորը ողողած իր ամբողջ տեսքով

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ծառուկյանը ներկայանում է կերած-խմած ու փորը ողողած իր ամբողջ տեսքով

    25.10.2013| 12:32
    Զուտ հայկական երեւույթ: Լուկաշենկոն հարյուրավոր միլիոնների զենք է վաճառում Ադրբեջանին եւ զարգացնում հայ-բելոռուսական «բարեկամությունը», որը հիմնականում վեր է հառնում Բելառուսում հայ օլիգարխի կատարած ու կատարվող խոշոր ներդրումների եւ այդ երկրի հնամաշ տեխնոլոգիաներով ու տեսականիով արտադրվող տրակտորների Հայաստան ներկրելու հիման վրա: Եւ ահա «բատկան» պարգեւատրում է Գ. Ծառուկյանին «բարակամության շքանշանով»: